«Շարական» անսամբլ - Կարմիր ֆըստան (շոր) (Armenian folk)

79 Views
Published
Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ հայ ժողովրդական Մուսա լեռան պարերգ է՝ «Գյարմեր ֆըստան» («Կարմիր զգեստ»): Մենակատարներ՝ Գրետա Անտոնյան (սոպրանո, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր), Էլեոնորա Մելքումյան (մեցցո սոպրանո, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր), Ռուբեն Թելունց (բաս): Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ:
Երգի մասին տեղեկությունները վերցված են իմ «Հայրենիքը երգարվեստի մեջ» հաղորդաշարից, որ հեռարձակվում է կայքով:
Այս երգի մասին Դանիել Երաժիշտը պատմեց. «Այս երգը Վերժինե Սվազլյանի աշխատության միջից եմ վերցրել, բայց կատարելուց առաջ ես և մեր անսամբլից Հրաչիկ Գրիգորյանը գնացինք Մուսա լեռ գյուղը՝ Էջմիածնի ճանապարհին, և էնտեղ մենք հարցուփորձ արեցինք, մի տատիկ գտանք: Այս երգը բոլորը գիտեն, բայց էդ տատիկն էնպիսի բաներ պատմեց, որ մենք նախ զարմացանք, հետո հասկացանք, որ ամեն մի վկայություն, թեկուզ իր զրույցը տեղի բարբառով պատմական հիշողությունը խթանող բաներ են և մեզ ավելի օգնում են՝ այդ երգի միջավայրը վերստեղծելու: Նա երգեց նաև մեզ համար այդ երգը: Բացի դրանից, պատմեց, որ... գուցե մի քիչ հիշողությունն աղավաղված թե ինչ՝ չգիտեմ, բայց պատմեց, որ ցեղասպանության ժամանակ ոմանք իրենց երեխաներին ուզում էին տանել, ծովի մեջ խեղդեին, որպեսզի թուրքերի ձեռքը չընկնեին: Եվ պատմում էր, որ ստորոտից, ծովափից մոտ 30մ հեռու՝ դեպի ծովի խորքը, տախտակամած էին կառուցում, որ ջուրը գցեին, ինչպես այլ վայրերում մեր աղջիկներչը թև-թևի տված Եփրատն էին նետվում, միայն թե չընկնեին դահիճի ձեռքը: Եվ այդ մուսալեռցի տատիկը պատմեց, որ ինքն այդ ժամանակ ութ տարեկան էր, երբ պատրաստվում էին երեխաներին ծովը գցել, և բարեբախտաբար այդ ժամանակ երևացել էին ֆրանսիական «Գիշեն» ու «Ժաննա դ'Արկ» նավերը, որ փրկեցին մուսալեռցիներին, նրանց հետ էլ մեր այդ տատիկին: Այդպիսով, էդ երգը մենք գնացինք սովորելու ժողովրդից, ինչպես Կոմիտասն է մեզ հորդորում, և, այսպես ասած, շատ ներծծվեցինք մուսալեռցի տատիկի կատարումով: Դե, Մուսա լեռան բարբառն էլ շատ բարդ է, ես ինքս չեմ կարող հստակ արտասանել: Առաջին տան միքտն այս է՝ Պայծառ ամպերի տակ աղջիկը պառկած քնած է, կարմիր զգեստ է հագած, ինչքան էլ վայելած է, սազել է: Հետո մի աղջիկ ասում է՝ Տղա, անունդ Խորեն, ձենդ գալիս է ախոռեն: Տղան էլ ասում է՝ Աղջիկ, անունդ Շուշան, արի գնանք մեր կողմերը, մատանի կտամ քեզ՝ նշան: Շուշանն էլ ասում է՝ Արի գնանք սարի լանջը, նայենք մեկմեկու սիրտը, այսինքն՝ իրար լավ ճանաչենք, համոզվենք, թե ինչքան ենք իրար սիրում, նոր նշան տուր: Հետո ասում է՝ Տղա, անունդ Թումաս, ինչո՞ւ կերար իմ տոլմաս: Մեր Գէորգ Հաճեանը ծագումով կիլիկեցի է և տիրապետում է այս բարբառին: Իր միայն արտասանությունն արդեն հրաշալի է, ես սա համարում եմ երգ՝ երգի մեջ»:
Armenian folk dance song from Mousa ler (Mountain Mousa). "Garmer festan" (Red dress). Performs "Sharakan" early music ensemble. Soloists Greta Antonian (soprano), Eleonora Melqoumyan (mezzo soprano), Rouben Telounts (bass). Art director and conductor Daniel Yerazhisht.
Երգի խոսքերը՝

Տղա
Պունծըր ամբօնք աեուզ է,
Հալա, հալա, հալա նինայ է,
Աշկէն խարխար բառգուձ է,
Հալա, հալա, հալա նինայ է:
Գարմեր ֆըստան հագուձ է,
Չուց ալ աղւուր վիլուձ է:

Աղջիկ՝
Դըղօ, անօնիդ Խորէն,
Ծենիդ գուկու եախըռէն,
Ուրթունք տալ լիռօն սըրթը,
Իշինք միգ մըգու սայրդը,
Հալա, հալա, հալա նինայ է:

Միւս տղայ՝
Աշկէն անօնիդ Շուշան,
Արէ ուրթունք միր քուշան:
Աշկէն, անօնիդ Շուշան,
Մադնես ուդում քի նըշան:

Միւս աղջիկ՝
Դըղօ, անօնիդ Թումաս,
Չւա՞ կիրուր զիմ դուլմաս:
Արը ուրթունք տայ միր գօլ,
Իշինք չա՞ բըր ընը միր խօլ:

Խոսքերը տրամադրեց Արմենուհի Սեյրանյանը:
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment