«Տիրամայր Հայաստանի» երգչախումբ - Խնկի ծառ (Armenian folk)

59 Views
Published
Հայ ժողովրդական երգ՝ «Խնկի ծառ»: Մշակումը Կոմիտասի: Կատարում է Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը: Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան:
Armenian folk song "Khnki tsar". Processed by Komitas. Performs "Tiramayr Hayastani" chamber choir of Gyumri. Conductor Robert Mlqeyan.
Երգի խոսքերը՝

Մեր դռանը խնկի ծառ,
Գյուլում ջան,
Ձեր դռանը խընկի ծառ,
Գյուլում ջան,
Խնկենին ա բերել բար,
Գյուլում ջան,
Իմ խորոտիկ, պըզտիկ յար,
Գյուլում ջան։

Մեր դռանը խնկի ծառ,
Նախշուն բլբուլ վրեն թառ,
Երթար ու գար, շորոր տար,
Սիրուն յարին օրոր տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ.
Գնար ու գար շվին տար,
Անուշ յարի թևին տար։

Մեր դռանը խնկի ծառ,
Մարջան բլբուլ վրեն թառ,
Կարմիր խնձոր անել տար,
Ալվան ծաղիկ տանել տար.
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment