Featured

"Noubar" ensemble - Marany kaynel e yev Qa de yesim (Armenian folk songs)

567 Views
Published
Հայ ժողովրդական «Մարանը կայնել է» և «Քա դե եսիմ» երգերն են՝ «Նուբար» անսամբլի կատարմամբ։ Գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Նազարյան։ Ամբողջական «Իմ Կարմրավանք» ֆիլմը՝
Առաջին երգը մեզ ներկայացնում է կալի դոշին կանգնած Մարանին, որը մեղր ու կարագով փաթաթված լավաշը ձեռքին, մի տեսակ մոլորված ու անորոշ սպասում է ճանապարհին: Երևի նրա հարազատներն աշխատում են կալում, և նրանցից թաքուն նա աչքով-ունքով է անում Դիլիֆ գյուղից մի տղայի: Սա, հավանաբար, նույնպես աշխատում է մոտակայքում, գուցե քաղցել է արդեն, կամ աղջիկը պարզապես ուզում է քաղցր ուտելիքը նրան տալով արտահայտել իր զգացմունքի քաղցրությունը:
Տղան կարծես նկատում է իրեն նշան տվող Մարանին և ինքն իրեն ասում, որ ամբողջ թաղում նրա նմանը չկա, Մարանը սլացիկ հասակ ունի գեղեցիկ շեկ վարսեր: Նա հիացած նայում է աղջկան ու թաքուն շշնջում, որ չհեռանա, որովհետև նրան մեկ անգամ տեսնողն էլ չի մոռանա:
Բայց, ինչպես երևում է, Մարանը ստիպված է եղել հեռանալ, չէ՞ որ մոտակայքում աշխատում են նրա հարազատները, որոնց գուցե սկսել էր կասկածելի թվալ Մարանի պահվածքը: Այնինչ տղայի սիրահար սրտին դա անխիղճ արամունք է թվում, ու մոռացած, որ քիչ առաջ Մարանն իրեն աչքով-ունքով կանչում էր, բողոքում է, թե նա իրեն մեկ անգամ էլ չնայեց:

«Քա դե եսիմ» երգի նկարագրությունը տե՛ս այս հղումով՝
Armenian folk songs "Marany kaynel e" and "Qa de yesim" performing "Noubar" ensemble. Art director: Lousine Nazarian.
Երգի խոսքերը՝

Մարանը կայնել է էն կալի դոշը,
Մեղրել էր կարագը, փաթթել էր լոշը, վայ։
Մարանը կայնել է էն մոլոր ճամփին,
Աչքով-ունքով կ'էներ դիլիֆցի գյադին։

Վույ, վույ, վույ, Մարան ջան,
Վույ, վույ, վույ, Մարան ջան։

Մեր թաղի մեջը Մարանըս մեկ է,
Հասակը չինարի, մազերը շեկ էր։

Վույ աման, Մարան ջան, էլ մի հեռանա,
Քեզի մեն տեսնողը էլ չի մոռանա։

Էկար, անցար-դարձար, ինձի չաշեցիր,
Անխիղճ արարմունքով սիրտըս մաշեցիր։

Վույ աման, Մարան ջան, մալուլ մի մնա,
Քեզի մեն տեսնողը էլ չի մոռանա։



Ընկերուհին. - Աղջի', ը՞նչի մարդ չես առնի.
Աղջ. - Քա դե' եսիմ, եսիմ, եսիմ.
Ընկ. - Վա'յ թե կուզես` հերըդ չի տա.
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Մեկը ուզեց, ես չըհավնա,
ՈՒրիշ ուզող հըլը չըկա.
Հերըս կըսե քիչ մ'էլ մընա,
Ծախս ու մախսի փարա չըկա:
Ընկ. - Քեզի համար շատ են վառվել...
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Ընկ. - Վա'յ թե տեսել` հետ են դառել.
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Էն օր տունը ուզող էկավ,
Քիթ մըռութը դուրըս չէկավ.
Մերըս կըսե «շատ ջահել ես,
Քառսուն տարիդ թամամ չունես»:
Ընկ. - Մերըդ կըսե «շատ ջահել ես,
Քառսուն տարիդ թամամ չունես»,
Թամամ չունես, թամամ չունես...


Լոշ - լավաշ (գրաբարում գրվում է լաւաշ, իսկ «աւ»-ը փակ վանկում արտասանվում է «օ»: Հավանաբար այստեղից էլ բարբառային «լօշ» արտասանությունը):
Դիլիֆ - գյուղ ներկայիս Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի (Ջավախքի) մարզում
Աշել - նայել (բրբռ.)
Մալուլ - վշտից մոլորված
Category
Armenian Traditional Folk Music Armenian Music Videos - Երգեր
Be the first to comment